National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացումը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը:

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ունեն բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների ռազմավարական փոխգործակցության համար:

Արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարցում նշանակալի ավանդ ունի Միջխորհրդարանական հանձնաժողովը, որն իր հերթին արդյունավետ համակարգում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի փոխհարաբերությունները:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, միջխորհրդարանական համագործակցությունը:

Գալուստ Սահակյանն ու Նիկոլայ Ռիժկովը համոզմունք են հայտնել, որ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամապատասխանեն այն դաշնակցային փոխգործակցությանը, որը գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վոլոդյա Բադալյանին, ով երկար տարիներ նշված հանձնաժողովում արդյունավետ աշխատում է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am